ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգեւատրել է «Հայջրմուղի» լավագույն բաժանորդներին

PanARMENIAN.Net - Հոբելյանական վիճակահանության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին` Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաճախորդների եւ լավագույն բաժանաորդների միջեւ անց կացվող 4-րդ մրցանակային վիճակահանությունը ըստ էության դարձավ հոբելյանական: Արդեն մեկ տարի է, ինչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջեւ անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը եւ ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:



Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, եւ նախորդ խաղարկություններից յուրաքանչյուրի ընթացքում մրցանակակիրների թիվը հաստատագրված էր` 4 անձ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երեւանը): Հոբելյանական վիճակահանությունը նշանավորվեց նրանով, որ մրցանակակիրների թիվը ավելացավ եւս երկուսով, - ոչ միայն: Խաղարկության բոլոր 6 մրցանակակիրներին ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհեց VTB-Visa Gold վճարային քարտեր: Պարգ-ատրման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. նոյեմբերի 24-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում, որտեղ 6 հաղթողներից յուրաքանչյուրին շնորհվեց VTB-Visa Gold նվեր պլաստիկ քարտեր, յուրաքանչյուրի հաշվի վրա 300 հազարական դրամ առկայությամբ, ինչպես նա- հիշարժան վկայագրեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից: ՎՏԲ-Հայաստան Բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը եւ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին եւ նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին: Այսպիսով, մրցանակների առաջին խաղարկությունից հետո պարբերաբար եւ ժամանակին վճարումներ իրականացնող բաժանորդների թիվը աճել է ավելի քան 30%-ով: Իր հերթին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ «Տվյալ համատեղ ակցիան հաջող մտածված «պիար» միջոցառումից ժամանակի հետ վերաճեց հաջողված բիզնես նախագծի, գործով ապացուցելով իր արդյունավետությունը: Ելնելով դրանից կարելի է խոսել ոչ միայն նախագծի շարունակման նպատկահարմարության մասին, այլ կողմերի պատրաստակամության պարագայում ակցիան հետագայում ընդլայնելու մասին»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---