Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի հետ լրացնում է իրար25 նոյեմբերի 2009 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը չի հակադրում համագործակցությունը այնպիսի ռազմաքաղաքական դաշինքների հետ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Ըստ Կարապետյանի, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ իր հանդիպումներում եւս հաստատվել է այն թեզը, որ համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ չի հակասում համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, այլ հակառակը` լրացնում է: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում սերտորեն համագործակցում է այդ կազմակերպության անդամների հետ, իսկ 2002թ. համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ` Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, չհանդիսանալով Դաշինքի անդամ: Հ.Կարապետյանը նշել է նաեւ, որ մտավախություններ կան կապված ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերաբերյալ: «ՆԱՏՕ-ի առումով, այդ դաշինքի որոշ անդամներ, օրինակ, Թուրքիան եւ Ռումինիան, ակտիվորեն համագործակցում եւ զինում են Ադրբեջանին, որն արդեն գերազանցել է Եվրոպայում հասարակ սպառազինության մասին պայմանագրի բոլոր նորմերը»,-ասել է Կարապետյանը: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ կապված մտավախություններին` նա ասել է, որ դրանք կապված են ՌԴ-ի հետ, քանի որ այդ երկիրը սկսել է ակտիվորեն համագործակցել ռազմաքաղաքական ոլորտում Ադրբեջանի հետ, ինչը հակասում է ՀԱՊԿ պայմանագրի ոգուն: «Այստեղ բնական հարց է ծագում` կա տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ՌԴ-ի համար թե ոչ»,-ասել է Կարապետյանը: Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ-ն պետք է խորացնի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում եւ միաժամանակ սերտ կապեր պահպանի ՆԱՏՕ-ի հետ: «Իսկ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց հերթին, Հայաստանի հետ արդյունավետ համագործակցելու համար, չպետք է նպաստեն Ադրբեջանի սպառազինմանը»,-ասել է Հ.Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |