Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները չի կարելի բանակցություններ համարել25 նոյեմբերի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները չի կարելի բանակցություններ համարել: Այդ հանդիպումներն, ավելի շուտ, ուղղված են բանակցային գործընթացի վերականգնմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա նաեւ մեկնաբանել է նախագահների 4-ժամյա հանդիպումն` ասելով, որ միայն Սարգսյանն ու Ալիեւը կարող են ասել, թո ինչէ այնտեղ քննարկվել: Ընդ որում նա չի բացառել, որ հանդիպմանը, հնարավոր է, քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագիրը եւ բանակցային գործընթացում ԼՂՀ-ի ընդգրկման անհրաժեշտությունը: «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջնական որոշում առանց ԼՂՀ-ի կայացվել չի կարող»,-ասել է փորձագետը: Մանասյանը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոնում են ղարաբաղյան հակամարտության հեշտ մի լուծում, որը որեւէ ջանք չի պահանջի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |