Մելինե Դալուզյանը 6-րդ տեղն է գրավել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 25-ին պայքարը սկսեց ՀՀ հավաքականի երրորդ ներկայացուցիչ` 2007 եւ 2008թթ. Եվրոպայի չեմպիոն, 2006թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Մելինե Դալուզյանը:



36կգ քաշային կարգում Դալուզյանը «պոկում» վարժությունում բարձրացրեց 105 կգ եւ զբաղեցրեց 7-րդ տեղը: «Հրում» վարժությունում Դալուզյանը երեք մոտեւցումներից միայն մեկը հաջող օգտագործեց` բարձրացնելով 130 կգ: Երկամարտի արդյունքում նա 6-րդն է:



Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանիյա Մանեզան Ղազախստանից (246կգ):



Հայ ծանրամարտիկներից դեռեւս ելույթները չեն սկսել հետեւյալ մարզիկները.



նոյեմբերի 26-ին`

Տիգրան Մարտիրոսյանը (85կգ ք/կ)

Գեւորգ Պողոսյանը (85կգ ք/կ)



նոյեմբերի 27-ին`

Նազիկ Ավդալյանը (69կգ ք/կ)



նոյեմբերի 28-ին`

Հռիփսիմե Խուրշուդյանը (75կգ ք/կ):
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---