Հրայր Կարապետյան. «Ռուս-թուրքական մերձեցումը հակասում է Հայաստանի շահերին»25 նոյեմբերի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո նկատելի է Ռուսաստանի համագործակցության խորացում Թուրքիայի հետ, ինչը կարող է ազդել ե'ւ ՀԱՊԿ-ի, ե'ւ ՆԱՏՕ-ի ծրագրերի վրա», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը:Կարապետյանի խոսքերի համաձայն, Հայաստանի շահերին հակասում է ռուս-թուրքական նման մերձեցումը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ՀՀ-ի համար վտանգ է ներկայացնում: «Հակառակ դեպքում, եթե այդ վտանգը չկա, ինչո՞ւ են Հայաստանին պետք Ռուսաստանի ռազմական բազաները», - նկատեց Հ. Կարապետյանը: PanANRMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կնպաստի, արդյոք, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Հարավային Կովկասի տարածաշրջանի կարգավորմանը, Հրայր Կարապետյանը պատասխանեց, որ Թուրքիան անկանխատեսելի երկիր է եւ առաջնորդվում է պանթուրքիզմի գաղափարախոսությամբ, որն էլ Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: «Հակառակ դեպքում թուրքական կողմը հայ-թուրքական սահմանի բացումը չէր պայմանավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ», - նշեց ՀՅԴ խմբակցության անդամը: Նրա կարծիքով, քանի դեռ Թուրքիան չի զղջացել մարդկության հանդեպ իր հանցագործությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության իրագործման համար, Հայաստանի ազգային անվտանգության համար միշտ էլ վտանգ կներկայացնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |