Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը25 նոյեմբերի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչուր երկրում կանայք ընտանիքի հիմքն են հանդիսանում: Եկեք այս միջազգային օրը եւս մեկ անգամ դրսեւորենք մեր անսասանությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցում եւ նոր պայքարի մեթոդներ գտնենք այդ բռնության դեմ», - իր ուղերձում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:Այսօր Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը: Այդ իրադարձության կապակցությամբ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ՀՀ աշխատանքի նախարարության ընտանիքի հարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ներկայացրել է տվյալ ոլորտու խնդիրները եւ նվաճումները: «Տվյալ ծրագրի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում կանցկացվեն տարբեր միջոցառումներ: Հայաստանի ԶԼՄ-ների եւ մարզերի բնակիչների համար կցուցադրվեն սոցիալական տեսահոլովակներ եւ ֆիլմեր, կանցկացվեն կլոր սեղաններ եւ սեմինարներ», - նշել է ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան: Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն կհատկացվի գենդերային բռնությունների այնպիսի ասպեկտներին, ինչպիսիք են թրաֆիքինգը, ՄԻԱՎ եւ ԴԻԱՀ-ը եւ այլն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |