Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ տրյուկի ու շանտաժի տարրեր են նկատվում25 նոյեմբերի 2009 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունը նախքան մյունխենյան հանդիպումը պետք է լուրջ ընդունել, բայց այնտեղ նաեւ տրյուկի ու շանտաժի տարրեր են նկատվում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերով Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:Կարապետյանի խոսքով, հայկական կողմի պատասխանը համարժեք չէ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց հայտարարություններին: Նա նկատեց նաեւ, որ Ալիեւն իր հայտարարությամբ խաչ քաշեց իր եւ Հայաստանի նախագահի ստորագրած Մայնդորֆյան հռչակագրի վրա, քանի որ արդեն բացահայտ հայտարարեց Ադրբեջանի` ուժ կիրառելու պատրաստակամության մասին: ՀՅԴ խմբակցության անդամը նկատեց նաեւ, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ մարտի դաշտում իր հաղթանակի հարցում, ապա անպայմանորեն կվերսկսեր ԼՂՀ դեմ ռազմական գործողությունները: «Բայց ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է անգամ կորցնել իր անկախությունը»,- նշեց Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |