Հայաստանն Աստանայից հավասարակշռված դիրքորոշում է ակնկալում Ղարաբաղի վերաբերյալ25 նոյեմբերի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հայաստանը հույս ունի, որ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության շրջանակներում ղարաբաղյան հարցում այդ երկիրը հավասարակշռված դիրքորոշմամբ է հանդես գալու: Այդ մասին այսօր Երեւանում, ելույթ ունենալով «Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում` հնարավորություններն ու հեռանկարները» շնորհանդեսին, լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի հարցերով ԵԱՀԿ բաժնի ներկայացուցիչ Վիկտոր Բիյուգովը: «Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմ: Մենք նաեւ հույս ունենք ամրապնդելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը Ղազախստանի նախագահության շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |