CCAF-ը կոչ է անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը25 նոյեմբերի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) կոչ է անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նանսի քաղաքի վարժարաններից մեկում Հայոց ցեղասպանության քննարկման ժամանակ, Մուստաֆա Դողանը այլ 5 թուրք աշակերտների հետ միասին հայտարարել էր, թե Ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը դուրս էր հանել նրանց դասարանից: Դրանից հետո, պատմության դասին, թուրք դեռահասը, չկարողանալով պաստախանել այդ հարցին, վրդովված հայտարարել է. «Հայերը չեն ենթարկվել Ցեղասպանության, իսկ եթե ենթարկվել են, ուրեմն արժանի էին դրան»: Զայրացած ուսուցիչը երկու օրով հեռացրել էր նրան պարապմունքներից: Ոչ կառավարական «Cojep International» կազմակերպության միջամտությունից հետո տղան ներողություն է խնդրել: «Cojep International»-ը նաեւ նամակ է ուղարկել Մուստաֆայի դպրոց, որտեղ ասվում է, որ «Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին» օրենքը չի վավերացվել Սենատում: Բացի այդ , միջազգային համատեքստը այդ հարցում շատ վատ էր ներկայացված, հաշվի առնելով այսօրվա հարաբերությունները երկրնրի միջեւ: «Հայաստանն ու Թուրքիան պետք է վերջնական լուծում տան Հայոց ցեղասպանության հարցին»,-ասվում է նամակում: Հաշվի առնելով միջադեպի լրջությունը, որն անընդունելի է մի երկրում, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նոյեմբերի 24-ին CCAF-ը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լաշերին, որտեղ կոչ է արել ուշադրություն դարձնել այն վնասին, որ բերում է Ֆրանսիային եւ այլ երկրներին Ցեղասպանության ժխտումը եւ վերջ տալ «ուրացման չարիքին»,-PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ֆրանսիան 1915թ. Ցեղասպանությունը ճանաչած երկրներից մեկն է: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը 106 «կողմ» եւ 19 «դեմ» քվեներով ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Որպեսզի նախագիծը օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատի Սենատը եւ ստորագրի նախագահը: Օրենքի նախագծով նախատեսվում է ազատազրկում 1 տարով կամ 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |