2009-ի դեկտեմբերին տեղի կունենա ՀՀ ԶՈՒ բժշկական կազմի սպաների զորակոչը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:



Հրամանագրի համաձայն` 2009 թվականի դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապե֊տու֊թյան զին֊ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տա֊րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա֊րի:



2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ան֊ցած բժշկական կազմի սպաները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---