Երեւանում բացվել է «Ռենեսանս» Ստեղծագործող կանանց միության առաջին մեծ ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «Հայ կանայք միշտ էլ ընտանիքի հենարանն են եղել, եւ ես չեմ նվազեցնում նրանց դերը, սակայն ուշադրություն չեմ դարձնում բոլոր սեռական կարգախոսներին: Ինձ համար ամենակարեւորը մարդն է եւ նրա ներկայացրած արվեստը, այլ ոչ թե նրա սեռը»,- նոյեմբերի 25-ին «Ռենեսանս» ցուցահանդեսի բացմանն իր խոսքում նշեց «Հայարտ» արվեստի կենտրոնի տնօրեն Ռիտա Շարոյանը:



Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 40 հեղինակների շուրջ հազար գրաֆիկական ու կիրառական աշխատանք: Նրանք բոլորն էլ վերջերս հիմնադրված Ստեղծագործող կանանց միության անդամներ են: Այդ միության համակարգող Սուսաննա Սարգսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ցուցահանդեսի բացումը հենց Սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը զուգադիպություն է, սակայն ցուցահանդեսն ինքը նվիրված է սեռերի հավասարության համար պայքարին»:



Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---