Ռուսաստանը կարող է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում միանալ որոշ նախագծերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում միանալ որոշ նախագծերին: Այդ մասին հայտնեց Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք դա մեզ համար չենք բացառում եւ յուրաքանչյուր նախագիծ առարկայորեն դիտարկելու ենք ըստ արժանվույն»,- նշեց Լավրովը:



Նրա խոսքով, Ռուսաստանը հետեւում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի էվոլյուցիային, որը դեռ նոր է սկսում գործնականորեն իրականացվել: «Տեսնենք, թե ինչպես կդասավորվի գործը: Եթե լինի այս կամ այն նախագիծը, որը փոխշահավետ կլինի, որտեղ Ռուսաստանն իսկապես կարող է մասնակցել փոխընդունելի հիմքի վրա, մենք դա չենք բացառում»,- ընդգծեց Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---