Բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության հարցն արդիական է դառնում25 նոյեմբերի 2009 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության հարցն օրեցօր ավելի արդիական է դառնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Նորմալ չէ, երբ բանակցություններում առանց Ստեփանակերտի մասնակցության որոշում են նրա ճակատագիրը: Ձեւաչափը պետք է հստակ լինի»,- ասաց հայ փորձագետը: Միեւնույն ժամանակ Կարեն Բեքարյանը հայտնեց, որ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հարցի լուծումը միայն Հայաստանից չէ կախված, բայց հայկական դիվանագիտությունը պետք է ամեն կերպ հասնի բանակցություններին ղարաբաղյան կողմի միացմանը: «Անհրաժեշտ է առավելագույն ճկունություն դրսեւորել, որպեսզի հասնենք բանակցություններին Ստեփանակերտի լիարժեք մասնակցությանը»,- ասաց Կարեն Բեքարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |