Հայը կարող է Թուրքիայի պետծառայող դառնալ25 նոյեմբերի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Պետնախարար Էգեմեն Բագիսին կից ԵՄ գլխավոր քարտուղարության փորձագետի պաշտոնում առաջին անգամ կարող է ծագումով հայ Թուրքիայի քաղաքացի նշանակվել: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, 115 թեկնածուներից ընտրվել է Լեո Սուրեն Ալեպլին: Եթե նա հաջողությամբ հանձնի նաեւ բանավոր քննությունը, ապա կարող է դառնալ ԵՄ հարցերով պետծառայող: «Բայց վերջին խոսքը Թուրքիայի կոնտրհետախուզության ծառայությանն (MIT) է պատկանում, որը Լեո Սուրենի հետ բանավոր հարցազրույց կվարի: Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ապա Ալեպլին կհամալրի այն անձնակազմը, որը բանակցություններ է վարում Թուրքիայի ԵՄ մտնելու շուրջ»,- գրում է թերթը: Հոդվածում նաեւ ընդգծվում է, որ եթե Ալեպլին հաստատվի այդ պաշտոնում, դա ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, քանի որ Թուրքիայում ազգությամբ ոչ թուրք քաղաքացին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |