Հենրի Մորգենթաուի անձնական գրադարանը փոխանցվել է Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին25 նոյեմբերի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անձնական գրադարանը, որը հայտնի է նրանով, որ ամերիկյան եւ միջազգային հանրության ուշադրությունն է սեւեռել Հայոց ցեղասպանության փաստին, փոխանցվել է Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին (AGMA): «Մենք չափազանց երախտապարտ ենք Մորգենթաուի ընտանիքին այն բանի համար, որ նրանք վստահեցին թանգարանին գրքերի այս անգին հավաքածուն, որը ներկայացնում է հումանիստ դեսպանի մտքի ողջ խորությունը»,-ասել է Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի կառուցման Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: «Ցեղաասպանության ուրացման դեմ պայքարող հերոսների պանթեոնում Մորգենթաուի անունն անմահ է»,-նշել է նա: Դեսպան Մորգենթաուի անձնական գրադարանում ընդգրկված են Օսմանյան կայսրությունում նրա դիվանագիտական ծառայության ժամանակ ձեռք բերված գրքերը: Հավաքածուի մեջ ընդգրկվծ է նաեւ դեսպանի ինքնակենսագրությունը», «ԱՄՆ դիվանագիտական պաշտոնյաների համար նախատեսված հրահանգը», որը ԱՄՆ Պետդեպարտամենտում պահվող պաշտոնական հրատարակման պատճենն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |