Ռուսաստանի նախագահը հիշեցրել է Ալիեւին ՀԱՊԿ-ի մասին26 նոյեմբերի 2009 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւի վերջին հայտարարությունը ընդամենը շարունակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վարքագիծը, որը ուրվագծվել է Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ կարող է պատերազմ սկսել «Ղարաբաղի համար»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, Դմիտրի Մեդվեդեւը ընդամենը շարունակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վարքագիծը, որոնք խիստ նախազգուշացրել են Իլհամ Ալիեւին «ոչ ճիշտ պահվածքի մասին»: «ՀԱՊԿ-ում իրոք կետ կա այն մասին, որ «երկրներից մեկի վրա հարձակվումը, դիտվում է, որպես հարձակում, որը ուղղված է Պայմանագրի բոլոր երկրների դեմ», - ընդգծել է Մեհրաբյանը:Բելառուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահը հայտարարել է. «Համաձայն Պայմանագրի մեզ մոտ գործում է նմանատիպ կանոն, ինչպես որ եւ Հյուսիսատլանտյան դաշինքում, ըստ որի «երկրներից մեկի վրա հարձակվումը, դիտվում է, որպես հարձակում, որը ուղղված է Պայմանագրի բոլոր երկրների դեմ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |