Հակոբ Հակոբյան. «2010 թ. Հայաստանի բակչությունը սոցիալական առանձնակի խնդիրներ չի ունենա»26 նոյեմբերի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «2010 թ . սոցիալական ծրագրի իրականացման համար պետբյուջեից կտրամադրվի 240 մլրդ դրամ, որի պատճառով չեն իրականացվի կապիտալ շինարարության ծրագրերը: Սակայն բյուջեի նվազումը կենսաթոշակների կամ սոցիալական նպաստների կրճատման պատճառ չի դառնա», - նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը : Նրա խոսքերի համաձայն, 2010 թ. Հայաստանի ազգաբնակչությունը սոցիալական խնդիրներ չի ունենա: «Ընթացիկ տարվա համեմատ, 2010 թ. կենսամակարդակի 2-3 % վատացում կգրանցվի Հայաստանի ազգաբնակչության այն հատվածի վրա, որը պետական հոգածության ներքո է գտնվում», - ճշտեց Հակոբ Հակոբյանը: Հայաստանում որպես կենսամակարդակի բարելավման փաստ սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշեց այն, որ ընթացիկ տարում սոցիալական նպաստի կարիք ունեցող քաղաքացիների ցուցակը 16 հազ. մարդով կրճատվել է: Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ բանակցություններ են ընթանում Եվրոպական բանկի եւ ԵՄ -ի հետ` սոցիալական բնագավառին ուղղված 100 մլն. եվրո ստանալու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |