Գիտատեխնիկական արտադրության զարգացումը Հայաստանին կօգնի թուրքական շուկայում մրցակցելու

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է արտահանել էլեկտրաէներգիա: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը : «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվի, մենք կարող ենք արտահանել 200-300 մլն. դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրաէներգիա», - ասաց նա:



Միեւնույն ժամանակ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ տեղական արտադրողները պետք է զգուշանան թուրքական զավթողականությունից, քանի որ թուրքական ապրանքը ավելի մրցունակ է` շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների: Այդ պատճառով, ըստ նրա, Հայաստանը պետք է զարգացնի գիտատեխնիկական արտադրությունը, ինչը հնարավորություն կտա թուրքական շուկայում մրցակցելու:



Բացի դրանից, միության նախագահի կարծիքով, արդյունաբերական բնագավառի զարգացման համատեքստում Հայաստանը պետք է արտադրի վերջնական արտադրանք, այլ ոչ թե արտահանի հումք (պողպատ, մոլիբդեն):
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---