Միջազգային արդյունաբերական համաժողովը տեղի կունենա Հայաստանում 2010-ին

PanARMENIAN.Net - Միջազգային արդյունաբերական համաժողովը տեղի կունենա Հայաստանում 2010-ին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ գիտատեխնիկական զարգացման նախագծեր: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Հայաստանը միշտ էլ գիտատեխնիկական արդյունաբերական երկիր է եղել եւ կրկին պետք է այդպիսին դառնա»,- ասաց նա:



Նրա խոսքով, այդ համաժողովի շրջանակներում ծրագրվում է շարունակել գիտատեխնիկական զարգացման թեման, որը երկու կառավարությունների ղեկավարները քննարկեցին Յալթայում կայացած հանդիպման ժամանակ: Նա ավելացրեց նաեւ, որ Հայաստանում հարկավոր է ռուսական կապիտալի ավելի նպատակային օգտագործում իրականացնել, քանի որ նրա տարածքում ավելի քան 1000 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է գրանցված, որոնցից գործում է միայն 10%:



Ծրագրվում է, որ արդյունաբերական համաժողովին կմասնակցեն նաեւ 15 այլ երկրների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---