«Բանանցը» պատրաստվում է 2010թ. առաջնությանը26 նոյեմբերի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բանանց» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանն ասաց, որ 2010-ին ակումբից կխաղա Սեմեոն Զլատեւը (Բուլղարիա), որը 2008-ին արդեն հանդես է եկել «Բանանցի» կազմում: Ավտովթարում Զլատեւը կոտրեց իր ոտքը եւ որոշ ժամանակ չի խաղացել: 2010-ին պայմանագրի համաձայն Զլատեւը հանդես կգա «Բանանցի» կազմում:Ակումբում նաեւ կորուստներ կան. դարպասապահ Ստեփան Ղազարյանը տեղափոխվել է իրանական «Սարդարի Բանդարաբաս» ակումբ, որը խաղում է Իրանի առաջին լիգայում: 2009-ին «Բանանցի» կազմում խաղացած ուկրաինացի ֆուտբոլիստներ Դմիտրո Նազարենկոյի եւ Վլադիմիր Ռոմանենկոյի պայմանագրերն ավարտվել են եւ նրանք Ուկրաինա են վերադարձել, բայց հաջորդ սեզոնին կրկին կկարողանան խաղալ երեւանյան ակումբի կողմից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |