Հայ-թուրքական Արձանագրությունները վերջնականապես մոլորեցրին միջազգային հանրությանը26 նոյեմբերի 2009 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ հայկական կողմը պնդում է, թե հայ-թուրքական Արձանագրություններն իրենց մեջ ոչ մի սպառնալիք չեն պարունակում եւ կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, թուրքական կողմի հայտարարությունները հակառակն են ասում: Հայաստանի ու Թուրքիայի հակասական դիրքորոշումները մոլորեցնում են երրորդ կողմերին Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին ասվում է «Հայ Դատի» հարավամերիկյան գրասենյակի հայտարարության մեջ:Արգենտինայում Հայոց ցեղասպանությունն արդեն վաղուց օրենքի ուժ է ձեռք բերել: «Գլարին» թերթը, որը երկրում մեծ տպաքանակ ունի եւ ոչ մի անգամ կասկածի տակ չի դրել այդ պատմական փաստի իսկությունը, Հայաստանին նվիրված հրատարակություն է նախաձեռնել: Հոդվածի վերջում նշված էր, որ Հայաստանն ու Թուրքիան «դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին» համաձայնություն են ստորագրել եւ համաձայնության եկել ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության հարցը: «Դրանում պետք չէ ինչ-որ գիտակցված հերքում տեսնել, բայց պարզ է մի բան` Արձանագրությունները մոլորություն են առաջացրել Հայոց ցեղասպանության հարցում»: Այդ կապակցությամբ Բուենոս-Այրեսի «Հայ Դատ» գրասենյակն իր բողոքն է ուղղել թերթի խմբագրությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |