«Արդշինինվեստբանկը» 15 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին26 նոյեմբերի 2009 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Արդշինինվեստբանկը» 15 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, բանկը համագործակցում է հիմնադրամի հետ կազմավորման օրվանից եւ անցած վեց տարիների ընթացքում հիմնադրամին ընդհանուր առմամբ նվիրաբերել է արդեն 104 մլն դրամ: «Համագործակցությունը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հետ մեր բանկի համար եւ հաճելի եւ պատասխանատու գործընթաց է: Հաճելի է, քանի որ բանկն իր ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումներում: Նաեւ չափազանց պատասխանատու է, քանզի հիմնադրամի կողմից իրագործվող բոլոր ծրագրերը նախատեսված են ապագա սերունդների համար: Կարծում եմ, Արդշինինվեստբանկի համագործակցությունը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հետ հետագայում եւս շարունակելու է լինել արդյունավետ եւ ազգանպաստ»,- հայտնել է «Արդշինինվեստբանկի» Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: «Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացելէ Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետվարկանիշերի` արտարժութայինավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |