Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովում Թուրքիայի պատվիրակությունը կգլխավորի ԱԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն կգլխավորի թուրքական պատվիրակությունը Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:



ԵԱՀԿ 56 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպում են տարեվերջին գործունեության արդյունքներն ամփոփելու համար եւ նախանշում են իրենց հետագա գործունեությունը: ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն անցնում է այն երկրում, որն ավարտում է նախագահությունը Կազմակերպությունում:



2009 թվականին ԵԱՀԿ նախագահ է եղել Հունաստանը, 2010-ին` նախագահությունն անցնում է Ղազախստանին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---