Երիտասարդ ձյուդոիստները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը26 նոյեմբերի 2009 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-29 Երեւանի «Դինամո» մարզադաշտում տեղի կունենա ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն մոտ 100 ձյուդոիստներ Հայաստանի մարզերի ու Երեւանի զանազան սպորտդպրոցներից: Առաջնությունը հնարավորություն կընձեռի ընտրելու ուժեղագույն մարզիկներին, որոնք կմտնեն Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին տեղի ունեցան Հայաստանի ձյուդոյի պատանեկան ու մեծահասակների առաջնությունները: Երիտասարդական առաջնությունը վերջին մրցաշարն է այս տարի, որից հետո բոլոր հավաքականները կսկսեն պատրաստվել Հայաստանի առաջնությանն ու միջազգային մրցաշարերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |