Մոնթե Մելքոնյանը երեկ կդառնար 52 տարեկան26 նոյեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ն կլրանար ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթ Մելքոնյանի (Ավո) 52 տարեկանը: Մարտունու շրջանում տեղի ունեցան Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառումներ, որտեղ ներկա էին ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը, Ավոյի մարտական ընկերները, Մարտունու բնակիչները:Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ-ն նոյեմբերի 25-ն, Վարսելիա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1969 թ-ն Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա: Վերադառնալով ԱՄՆ, ընդունվել է Բերկլիի համալսարանը «հնէաբանություն» եւ «Ասիայի պատմություն» մասնագիտությամբ: Պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետել է 7 լեզվի: Դասավանդում էր իրանի եւ Լիբանանի հայկական դպրոցներում: Մոնթեն մասնակցել է անցյալ դարի 70-թ-ների Լիբանանի քաղաքացիական պատերազմին: 1980 թ-ն անդամակցել է ASALA խմբակցությանը: Մոնթեն պլանավորել եւ կազմակերպել էր Վան գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը, 1981 թ-ի, սեպտեմբերի 24-ն), եւ մի շարք այլ գործողություններ, որոնք ուղղված էին թուրքական կառույցների դեմ եվրոպական պետություններում: 1990 թ-ն Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: 1991 թ-ն սեպտեմբերի առաջին անգամ ժամանելով Արցախ, մյուս օրը մարտին է միանում: Մոնթեն մասնակցում էր ԼՂՀ-ի շրջանների ազատագրական եւ պաշտպանական գրեթե բոլոր մարտերին: ԼՂՀ ՌՈւ-ի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր հրամանատարներից մեկն էր, զոհվել է 1993 թ-ն հունիսի 12, Մարզիլու գյուղում տարօրինակ հանգամանքներում: Թաղվել է Երեւան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում: ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, դրսեւորված քաջության եւ անձնական խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ-ի «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |