Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա հայտարարել է, որ միայն ճանաչելով այդ հանցագործության փաստը, հնարավոր կլինի լիովին վերականգնել պատմական արդարությունը: Հանդես գալով Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառմանը` Մարիոս Գարոյանն ընդգծել է. «Հայ ժողովուրդը շարունակում է պայքարը ամենասարսափելի ոճրագործություններից մեկի միջազգային ճանաչման համար»: Ըստ նրա, հայերն ու կիպրոսցիները թուրքերի դաժանության զոհն են եւ բոլոր իրավունքներն ունեն շարունակելու պայքարն արդարության համար, հաղորդում են «Կիպրոսի նորությունները»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---