Բելգիայում նշել են Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը26 նոյեմբերի 2009 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Բելգիայի ֆլամանական Գենտ քաղաքի համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում : Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ շեշտելով ազգային գրականության դերը համամարդկային արժեքների ձեւավորման ընթացքում: Գենտի հայկական բարեգործական դպրոցի տնօրեն էլիզա Ատաջյանը ներկայացրել է դասականի ճակատագիրը: Դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու, համընդհանուր եվրոպական արժեքների համակարգում հայ գրականության տիտանին ընկալելու - գնահատելու համար: Միջոցառումը շարունակել են Գենտի հայկական դպրոցի աշակերտները Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցանությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը եւ Գենտի «ԷԱԿ» հայկական բարեգործական կազմակերպությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |