ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Shimizu (Շիմիզու) կորպորացիայի ղեկավարների հետ27 նոյեմբերի 2009 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Shimizu (Շիմիզու) կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ կորպորացիայի ղեկավարության հետ: Հանդիպմանը քննարկվեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ: Նոյեմբերի 26-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ: Անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը: Նոյեմբերի 27-ին ավարտելով այցելությունը Ճապոնիա` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան, հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |