Հայ-թուրքական արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը27 նոյեմբերի 2009 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փոխկապակցված են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Արամ Սարգսյանը: «Այնպես է արվում, որպեսզի այդ գործընթացները զուգահեռ անցկացվեն, եւ ղարաբաղյան խնդիրը լուծվեր ի օգուտ Բաքվին», - ասել է նա:Խոսելով Արձանագրությունների բովանդակության մասին, Արամ Սարգսյանն ասել է, որ այդ փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, պարունակում են անգրագետ ձեւակերպումներ, եւ բնականաբար չեն կարող վավերացվել այդ տեսքով: «Ես չեմ բացառում, որ Արձանագրությունների վավերացումը կարող է պառակտել հայ ժողովուրդը: Բացի այդ դա սպառնում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, քանի որ մենք արդեն գրեթե նահանջում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից», - ասել է Արամ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |