Երեւանում կստեղծվի տարածաշրջանային ճգնաժամային կառավարման կենտրոն27 նոյեմբերի 2009 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարում էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը , որոշում ընդունվեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության եւ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) համապատասխան մշակել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգ, որը կներկայացվի ԱԱԽ-ի հաստատմանը մինչեւ 2010 թ. մայիսը: ԱԱԽ քարտուղարը երկրի ազգային անվտանգության գործում կարեւորելով քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորումը, նշել է, որ հայեցակարգի ընդունումը կիրառական նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու համար: Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում: Երեւանում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ, հաղորդում է ԱԱԽ մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |