Ձեւավորվել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ներկայացրեց իր նոր թիմը: Բարոզուն ողջունեց երկրորդ ժամկետում աշխատանքը շարունակող հանձնակատարներին: Նրանք 13-ն են: «Այդ թիմը, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, ունի փորձ եւ նոր գաղափարներ: Այժմ մենք ունենք նաեւ եվրոպական ծրագիր եւ եվրոպական թիմ»:



Լիսաբոնի պայմանագրի համաձայն Եվրահանձնաժողովի կազմում ընդգրկվել է 27 եվրահանձնակատար` մեկական ԵՄ յուրաքանչյուր երկրից: Նոր կազմը կհաստատվի Եվրախորհրդարանի կողմից: Առանցքային պաշտոնները բաշխվել են հետեւյալ կերպ.



ԵՄ ներքին շուկայի խնդիրների լուծմամբ կզբաղվի ֆրանսիացի Միշել Բարնիեն:



Մրցունակության հարցերի հանձնակատար դարձավ իսպանացի Խոակին Ալմունյան: Այդ պաշտոնում նա փոխարինեց Նելլե Կրուսին:



Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության գծով հանձնակատարի պաշտոնում ընտրվեց ֆին Օլլի Ռենը:

Առեւտրի պաշտոնը ստանձնեց բելգիացի Կարել դը Գյուհտին:



Իտալացի Անտոնիա Թայանին կվերահսկի արդյունաբերությունը:



Էներգետիկայի նախարարի մանդատը ստացավ Հյունտեր Էթթինգերը:



Կլիմայի եւ շրջակա միջավայրի հետ կապված նոր պաշտոնը զբաղեցնում է Կոննի Հեդեգորը:



Եվրահանձնաժողովի նոր կազմն աշխատանքը կսկսի հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է Եվրոնյուսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---