Մոսկվայում տեղի ունեցավ «Ախթամար» ֆիլմի պրեմիերան` «Լեգենդն այսօր » շարքից27 նոյեմբերի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ախթամար» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան` ռեժիսորներ Լյուդվիգ եւ Պոլ Շամասյան եղբայրների «Լեգենդն այսօր» ֆիլմաշարից: Այս ֆիլմի սցենարի հիմքում Աղթամար կղզու արքայադստեր լեգենդն է: Լեգենդը պատմում է ֆիլմի գլխավոր հերոս տաքսու վարորդը` իրեն անծանոթ ուղեւորին: Վարորդի դերակատարն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը : Ֆիլմում հնչում է Սթիվ Հիլթոնի երաժշտությունը, իսկ դուդուկ նվագում է Ջիվան Գասպարյանը: «Լեգենդն այսօր» ֆիլմաշարից կցուցադրվեն լեգենդ Արա Գեղեցիկի մասին, Սանատրուկ թագավորի մասին, որն իր ողջ կարողությունը ծախսել է երկրաշարժից տուժած Մծբին քաղաքի վերականգնման համար, եւ այլ լեգենդների հիման վրա ստեղծված ֆիլմերը: Հունվարի 1-ից ֆիլմը ցանկացողները կարող են դիտել www.ararat-legends.com. կայքէջում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |