ՀՀԿ կուսակցության համագումարին մասնակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությունը28 նոյեմբերի 2009 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ի եւ «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցության միջեւ ընկերական հարաբերություններ են ձեւավորվել: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՌԴ Պետդումայում «Միասնական Ռուսաստան»-ի խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Չիլինգարովը, որը ժամանել է Հայաստան ՀՀԿ-ի 12-րդ համագումարին մասնակցելու նպատակով: «Իմ ներկայությունը ՀՀԿ-ի 12-րդ համագումարում միանգամայն բնական է, քանի որ միջպետական բարեկամական հարաբերություններից բացի, ձեւավորվել են նաեւ լավ միջկուսակցական հարաբերություններ»,-ասել է «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա) կուսակցության ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ երկու կուսակցությունների միջեւ համագործակցության մասին պայմանագիր է կնքված: Ըստ Ա.Չիլինգարովի, նախատեսվում է նաեւ համագործակցություն կրթության ոլորտում եւ կուսակցական կադրերի նախապատրաստման ոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |