Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր

PanARMENIAN.Net - 2007թ. Եվրոպայի չեմպիոն, 2009թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր եւ 2008թ. Օլիմպիական խաղերի մասնակից Հռիփսիմե Խուրշուդյանը 75լգ ք/կ Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում «պոկում» վարժությունում բարձրացրեց 120 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Խուրշուդյանը օգտագործեց միայն մեկ մոտեցում` երկրորդ եւ երրորդ անգամ չկարողանալով բարձրացնել 125կգ-անոց ծանրաձողը:



«Հրում» վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը 147 կգ նվաճեց փոքր բրոնզե մեդալ եւ երկամարտի արդյունքում զբաղեցրեց երրորդ տեղը:



75 կգ քաշային կարգում 2009թ. աշխարհի չեմպիոն դարձավ Սվետլանա Պոդոբեդովան (Ղազախստան): «Պոկում» եւ «հրում» վարժությունում Պոդոբեդովան համաշխարհային ռեկորդներ սահմանեց` բարձրացնելով 132 եւ 160 կգ համապատասխանաբար:



Հայաստանի հավաքականը 11 մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---