Ակնկալվում է Լեհաստանի վարչապետի այցը Հայաստան28 նոյեմբերի 2009 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարեւոր նշանակություն ունի»: Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ:ՀՀ կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում: Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բոգդան Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը», նշել է բարձրաստիճան հյուրը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նշվել է, որ Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրով: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին եւ հույս հայտնել, որ վերջինիս այցը Հայաստան մեծապես կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: «Լեհաստանը կարող է մեր տարածաշրջանում ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել, եւ մենք դրանում շահագրգռված ենք»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |