Նոյեմբերի 30-ին ԵՊՀ-ում կբացվի Բեռլինյան պատի անկման 20-ամյակին նվիրված ցուցահանդես28 նոյեմբերի 2009 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համագործակելով կազմակերպել է Բեռլինյան պատի անկման 20-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը հանդիսավոր կերպով կբացվի երկուշաբթի օրը` 2009թ. նոյեմբերի 30-ին` ժամը 12:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: Ընդհանուր առմամբ 20 պաստառներում ընդգրկված տպավորիչ լուսանկարների եւ կից պարզաբանումների միջոցով ներկայացվում է Բեռլինյան պատի անկման պատմությունը: Բացմանը ներկա կլինեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխեն Շմիդթը եւ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Ինչպես հաղորդում է Գերմանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, բացումից հետո տեղի կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում, որը կվարի տիկին Կարինե Ղազինյանը: Քննարկման ընթացքում կմեկնաբանվի մասնակից գերտերությունների դերը Բեռլինյան պատի անկման ժամանակ: Քննարկման սկիզբը նախատեսված է ժամը 13:30-ին: Այն կլինի անգլերեն լեզվով եւ նախատեսված է համալսարանի ուսանողների համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |