«Ազգային միաբանությունը» միշտ պաշտպանել է Հայաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է աջակցի Սերժ Սարգսյանին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնության մեջ: Այս մասին ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը : Գեղամյանը նշել է նաեւ, որ իր կուսակցությունը միշտ պաշտպանել է Սարգսյանին, բայց այդ մասին բացահայտ չի հայտարարել:



Նա ընդգծել է, որ լավ կլիներ, եթե Հայաստանի էքս-նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույնպես մասնակցեին տեղի ունեցող համագումարին: «Դրանով մենք ցույց կտայինք աշխարհին մեր միասնությունը»:
 Ուշագրավ
---