Հայաստանում ժամանակն է զարգացնել արդիական դարձած քաղաքական մշակույթի մակարդակը28 նոյեմբերի 2009 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը: Այդ մասին ելույթ ունենալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12 համագումարին, ասել է ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացած լինելն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի:«Հանրապետական կուսակցության դերը, դերակատարումն ու օրինակն իսկապես մեծ է Հայաստանում: Եվ փոփոխությունները, որ մենք կարձանագրենք կուսակցության ներսում, հեշտությամբ կընդօրինակվեն ու տարածում կստանան ողջ հասարակության մեջ», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ժամանակն է երկրում զարգացնել քաղաքական մշակույթի մակարդակը: «Եթե կուսակցական մակարդակում այս խնդիրը չի լուծվում, եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ` նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմություն», - ընդգծել է նախագահը: «Երկրում քաղաքական կայուն համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ կայուն ներկուսակցական համակարգ: Իշխող կուսակցությունը պետք է դառնա այս գործի առաջամարտիկը, սեփական օրինակով պետք է դառնա», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, քաղաքական կայունությունը ենթադրում է մտքի ազատություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |