Հայաստան. Պատանի բռնցքամարտիկները մասնակցում են 2009թ. բռնցքամարտի վերջին առաջնությանը28 նոյեմբերի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին օլիմպիական պահեստի Երեւանի պետական սպորտի քոլեջում մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի բաց պատանեկան առաջնությունը` նվիրված քոլեջի 30-ամյակին:PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Էդիկ Կոստանյանը հաղորդեց, որ առաջնությանը մասնակցում են 14-15 տարեկան 150 բռնցքամարտիկներ Երեւանից, Հայաստանի զանազան մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից: «Լավագույն բռնցքամարտիկները կներգրավվեն Հայաստանի պատանեկան հավաքականի մեջ: Մեր գլխավոր խնդիրն է` լավ պատրաստվել 2010թ. առաջնություններին ու պատանեկան օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան Սինգապուրում»,- նշեց Կոստանյանը: Առաջին օրը ռինգ դուրս եկան 13 քաշային կարգերի մարզիկներ: Հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 1-ին: Նույն օրը տեղի կունենա փակման արարողությունը եւ հաղթողները պատվոգրեր կստանան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |