Թուրքիայի վարչապետը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄՆ29 նոյեմբերի 2009 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք պետական այցի ամսաթիվը վերջնականապես հստակեցվել է` այն տեղի կունենա դեկտեմբերի 6-8-ը: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը: Նրա խոսքերով, այցը շատ կարեւոր է երկու երկրների միջեւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման տեսակետից: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ: Կառավարության ղեկավարը կհանդիպի նաեւ Ամերիկայի թուրքական համայնքի հետ, որը մեծ ջանքեր է գործադրում Թուրքիայի դրական իմիջի ստեղծման համար եւ հակազդում է անարդար հակաթուրքական քարոզչությանը»,-ասել է Սենսոյը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |