Հայաստանի լիբերալները գտնում են, որ ներքին քաղաքական ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել30 նոյեմբերի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում ՀՀ նախագահի ելույթը լի էր անհիմն լավատեսությամբ, եւ իր մեջ Հայաստանի հետագա զարգացման մասին իրական ծրագիր չէր ներառում»,- այսօր Երեւանում հայտնեց Հայաստանի Լիբերալ կուսակցության (ՀԼԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:Հովհաննիսյանի խոսքով, Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ երկրում ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայ ազգային կոնգրեսի կառուցողական դիրքորոշումը դեռեւս չի խոսում ճգնաժամի հաղթահարման մասին: «Ավելին, Հայաստանի տնտեսությունը քայքայված վիճակում է եւ 18,6% տնտեսական անկում է արձանագրվել, իսկ նախագահը խոսում է այաստանում մակրոտնտեսական կայունության մասին»,- նկատեց ՀԼԿ ղեկավարը: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մինասյանն իր հերթին կտրական անհամաձայնություն արտահայտեց իր ընդդիմախոսին եւ նշեց, որ ՀՀ նախագահի խոսքում շոշափվում էին հայ հասարակայնությանը հուզող բոլոր հարցերը: «Հստակ ուրվագծված էր Հայաստանի զարգացման առաջիկա ճանապարհը եւ դրա հետ կապված ՀՀԿ նախաձեռնվող քայլերը»,- նշեց Մինասյանը: Ինչպես հայտնեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, նախագահի ելույթում չէր խոսվում այն մասին, որ բոլոր խնդիրները լուծված են ու մատնանշվում էր, որ դեռեւս շատ անելիք կա: «Կարող եմ հստակ մի բան ասել` 2010 թվականը տնտեսական առումով Հայաստանի համար կայունացման շրջան է լինելու»,- ընդգծեց Մկրտիչ Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |