Օրհան Փամուկ. Թուրքիայում իսկապես ավելի քան 1 միլիոն հայ է սպանվել30 նոյեմբերի 2009 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը ուղեւորություն կատարեց դեպի Եվրոպա` ներկայացնելով իր «Անմեղության թանգարան» նոր վեպը: Euro News հեռուստաալիքին տված հարցազրույցում գրողը կրկին հայտարարեց, որ Թուրքիայում իսկապես ավելի քան 1 միլիոն հայ է սպանվել:Փամուկը նշեց նաեւ, որ այսօր թե' Թուրքիան, թե' Եվրոպան իրենց նույնականության որոնումներում են: «Եթե Եվրոպան քրիստոնեական ակումբ է, որի հիմքում ազգայնականությունն ու քրիստոնեությունն է, ապա նման Եվրոպայում Թուրքիան տեղ չունի: Բայց եթե Եվրոպան հիմնվում է այնպիսի արժեքների վրա, ինչպիսին են ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը, ապա Թուրքիան կարող է այնտեղ գտնել իր տեղը: Ճիշտ է, այդ դեպքում Թուրքիան հավակնում է լինել միայն Եվրոպայի հայելային արտապատկերումը: Եվրոպան ինքն էլ փորձում է կողմնորոշվել իր նույնականության գործում` անցնելով Թուրքիային ընդունելու կամ չընդունելու հարցի պրիզմայով: Թուրքիային էլ նույնպես որոշում է սեփական նույնականության հարցը` արդյոք իսլամը, ազգայնականությունը կամ այլ որեւէ գաղափար կարող են Թուրքիայի տարբերակիչ հայտանիշը լինել»,- ասաց նա ` ավելացնելով, որ Եվրոպայի դռների վրա գրված չէ. «Մուտք չկա», բայց, ըստ երեւույթին, այնտեղ գրված է «Դե միգուցե» կամ նման մի բան: Նույն այդ շաբաթ Թուրքիայի Բարձրագույն դատարանի դատական կոլեգիան վճիռ կայացրեց «թուրքերի ազգային արժանապատվությունը» խոցելու համար 301-րդ հոդվածի համաձայն Օրհան Փամուկի հանդեպ դատական գործընթացը վերսկսելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |