Թուրքիայում բոլորը, ներառյալ նորածիններին, էլեկտրոնային հասցե կունենան

PanARMENIAN.Net - 70 մլն թուրքերից յուրաքանչյուրի համար 10 գիգաբայտ ծավալով էլեկտրոնային փոստի հասցե կբացվի, իսկ թուրք մանուկներն այսուհետ ծնված օրվանից կստանան անձնագրում գրանցված էլեկտրոնային հասցե:



Այս Anaposta անվանումը կրող պետական նախագիծը նախատեսվում է իրագործել 2010թ.: Թուրքիայի կառավարությունը մշակում է նաեւ ինտերնետում սեփական որոնողական համակարգի ստեղծման նախագիծը: Ըստ թուրքական Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների խորհրդի նախագահ Թայֆան Աքարերի, բոլոր հիմնական որոնողական համակարգերը գտնվում են արտերկրում, ուստի չեն կարող լիովին բավարարել Թուրքիայի կարիքներն անվտանգության ապահովման ոլորտում:



Ըստ Աքարերի, թուրքական որոնողական համակարգը կարող է պահանջված լինել ոչ միայ թուրքերի շրջանում, այլ նաեւ այլ մահմեդական երկրներում: Նա նաեւ հույս է հայտնել, որ նոր ռեսուրսը պահանջված կլինի նաեւ այն երկրներում, որտեղ թուրքական համայնքներ կան, գրում է Haberturk-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---