Էրտոգրուլ Գյունայ. Շվեցարիայի հանրաքվեն անքաղաքակիրթ եւ միտումնավոր էր

PanARMENIAN.Net - Շվեցարիայի հանրաքվեն անքաղաքակիրթ եւ միտումնավոր էր, այդպիսի հանրաքվեն տեղ չունի XXI դարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրտոգրուլ Գյունայը, մեկնաբանելով Շվեցարիում անցկացված հանրաքվեն: «Շվեցարիան չի անդամակցում ԵՄ-ը, եւ այդ պատճառով դա հնարավոր դարձավ այնտեղ: Հանրաքվեի արդյունքները վիրավորում են դավանանքի ազատությունը: Ամեն կրոն ոնի իր խորհրդանիշերը, որոնց շարքին են պատկանում նաեւ մինարեթը եւ զանգակատունը», - ասել է Գյունայը, հաղորդում է CNN-Turk-ը:



Նոյեմբերի 29 Շվեցարիայում հանրաքվե անցկացրեց, որում բնակիչների 57%-ը դեմ է արտահայտվել մինարեթների կառուցմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---