ՀՀ կառավարությունում կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրինականությունը 1 դեկտեմբերի 2009 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրինականությունը: Այդ մասին հայտարարել է Երեւանում կուսակցության եւ հասարակական կազմակերպությունների հավաքում, որոնք դեմ են Արձանագրություններին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «ԴԵկտեմբերի 9-ն մենք կներկայացնենք այդ հարցը ՀՀ ԱԺ-ի քննարկմանը», - ասել է պատգամավորը:Ինչպես հաղորդել է Մինասյանը, ավելի վաղ ՀՅԴ խմբակցությունը հարցում է արել ՀՀ կառավարությանը, որում պահանջել է ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների ողջ գործընթացը: «Կառավարության պատասխանը մեզ չբավարարեց: Բացի այդ, այն պարունակում է բազմաթիվ անգրագետ ձեւակերպումներ, որոնք վկայում են երկրի Սահմանադրության խախտման մասին», - նշել է նա: Բացի այդ, Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է դատական կարգով բողոքարկել կառավարության պատասխանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |