Հայաստանում ալմաստի մշակման ոլորտում հումքի հասանելիության հետ կապված խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Համաշխարհային ճգնաժամի պայմաններում Հայաստանում ալմաստի մշակման ոլորտն առայժմ պահպանում է իր տեմպերը, բայց հումքի հասանելիության հետ կապված խնդիր կա: Այդ մասին Նոր Հաճնում «Լորի» ՍՊԸ ալմաստի մշակման ընկերություն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Հումքի խոշոր մատակարարողները սկսել են հումքը պահել ապագայի համար, այլ ոչ թե վաճառել այն ցածր գներով, հենց դա է այն մարտահրավերը, որն անհրաժեշտ է հաղթահարել այս ոլորտում»,- պարզաբանեց նա:



Այդ ենթատեքստում էկոնոմիկայի նախարարն ավելացրեց նաեւ, որ շատ միջազգային ընկերությունների տվյալներ վկայում են այն մասին, որ այդ ոլորտում վերականգնումն արդեն նշմարվում է, եւ Հայաստանում հարկավոր է օգտվել այդ հնարավորությունից:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---