Euronews. Լեռնային Ղարաբաղը հայկական մշակույթով եւ քրիստոնեական անցյալով շրջան է

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Euronews հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութ ցուցադրեց, որում հեռուստաալիքի թղթակիցը մեջբերում է Հայկական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի անդամ, Լյուվեն (Բելգիա) Կաթոլիկական համալսարանի Ակադեմիական խորհրդի տնօրեն, պրոֆեսոր Բեռնարա Կուլիի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ դա հայկական մշակույթով եւ քրիստոնեական անցյալով գրավիչ շրջան է: Դա Հայաստանի սիրտն է, թեեւ ոչ քաղաքական իմաստով»:



Euronews-ի տեսանյութը նկարահանվել է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» (EuFoA) կողմից կազմակերպված դեպի Լեռնային Ղարաբաղ ճանաչողական այցի շրջանակներում: Այդ ուղեւորությունն արեւմտյան հեռուստաալիքների համար շրջանի հետ ծանոթանալու յուրահատուկ հնարավորություն էր, մինչդեռ ԵՄ ու ՄԱԿ պաշտոնական անձանց դեռեւս արգելված է այցելել այնտեղ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---