ՀՀ ԱԳՆ. «Ղարաբաղի հարցը Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման ժամանակ չի քննարկվել»

PanARMENIAN.Net - Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳՆԽ հանդիպման շրջանակներում, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն չեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net - ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միայն հայ-թուրքական հարաբերությունների հարցը», - հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը:



Նախկինում թուրքական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածում այն մասին, որ Աթենքում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---