Հայաստանի առաջին նախագահը ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկեց հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հաղորդագրության մեջ, զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների եւ դրա հաղթահարման հարցերի շուրջ:

Հանդիպմանը մանսակցեցին Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:
 Ուշագրավ
---