Լեհաստանն ու Ֆինլանդիան կողմ են «Արեւելյան Եվրոպայի» երկրների հետ ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը 1 դեկտեմբերի 2009 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանն ու Ֆինլանդիան կողմ են ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը «Արեւելյան Եվրոպայի» երկրների եւ Ռուսաստանի համար: Այդ մասին Վարշավայում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են Լեհաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին եւ Ալեքսանդր Սթուբբը: Լեհ նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան, ինչպես եւ Լեհաստանը, զգալի թվով արտոնագրեր է տրամադրում Արեւելյան Եվրոպայի երկրների քաղաքացիներին, որոնք չեն անդամակցում ԵՄ-ին: «Մենք կողմ ենք ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման քաղաքականությանը, որպեսզի ԵՄ արտաքին քաղաքականությունը արտացոլվի գործնականում` մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման միջոցով»,-ասել է Սիկորսկին: Իր հերթին ֆին նախարարը նշել է, որ Հելսինկիի համար Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի քաղաքականության ազատականացումը կարեւոր հարց է, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |